Սովորական փակ նիստ էր, իսկ մենք բաց ենք և թափանցիկ. Սուրեն Կարայան
«Այսօրվա նիստը առանձնահատուկ էր ոչ միայն նրանով, որ առաջին փակ նիստն էր, այլ նաև բավական լայն օրակարգ ունեինք»,- կառավարության փակ նիստից հետո այսօր լրագրողներին ասաց Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը:
«Սովորաբար մենք միշտ էլ ազատ ենք արտահայտվում: Սովորական նիստ էր, իսկ իմ ներկայությունն այստեղ խոսում է այն մասին, որ մենք բաց ենք և թափանցիկ»,- նկատեց նախարարի պաշտոնակատարը:
Լրագրողները հակադարձեցին, որ այդ դեպքում անտրամաբանական է փակ նիստերում ավելի անկաշկանդ քննարկումներ անցկացնելու կառավարության հիմնավորումը, ինչին ի պատասխան Կարայանը նշեց.
«Այն, որ որոշվեց նիստերը անցկացնել փակ, իր մեջ ունի տրամաբանություն և պատճառներ: Ընդամենը մեկ նիստով տալ գնահատական, ես մի քիչ համաձայն չեմ»: