3461 դիտում
19:55 26-01-2017
500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ ենք ակնկալում. Սուրեն Կարայան
Աշխատանքային ծանրաբեռնվածությունից ելնելով, հնարավորություն չեղավ մասնակցելու Դավոսի համաժողովին: Այսպես է պատասխանել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանն լրագրողների այն հարցին, թե ինչու Դավոսի տնտեսական համաժողովին այս տարի Հայաստանը չէր մասնակցում:
«Այո՛, ես համաձայն եմ, որ Դավոսի համաժողովը կարող էր լավ հարթակ հանդիսանալ, սակայն դա միակ հարթակը չէ: Այդ համաժողովին չմասնակցելը դեռ չի նշանակում, որ մեր ներդրումային ծրագրերը և բոլոր մնացած այլ ծրագրեր չեն ներկայացվելու բոլոր հետաքրքիր և պոտենցիալ ներդրողներին»,- ասաց նա:
Նախարարը համաձայնեց, որ ընտրություններն ինչ-որ չափով խանգարում են ներդրումներին, քանի որ նման գործընթացները որոշ չափով զսպող են:
«Այն աշխատանքները, որոնք իրականացնում ենք և ՀՀ-ում էլ այն կազմակերպությունները, որոնց հետ այս վերջին ժամանակաշրջանում ընդհանուր աշխատանքներ ենք իրականացրել, մեր գործիքակազմի ներքո որոշակի օժանդակություններ ենք ցուցաբերել, այդ կազմակերպությունները ևս շահագրգռված են, որ ներդրումներ իրականացնեն: Այն կազմակերպություններից, որոնց հետ մենք աշխատել ենք, մոտավորապես 500 միլիոն ԱՄՆ դոլարի ներդրումներ ենք ակնկալում»,- ասաց նախարարը:
Նմանատիպ նյութեր
2800 դիտում
13:44 12-04-2018
Սովորական փակ նիստ էր, իսկ մենք բաց ենք և թափանցիկ. Սուրեն Կարայան
4834 դիտում
16:05 06-03-2018
Ուրախալի է փաստել, որ Հայաստանի և ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2017 թ. զգալի աճ է արձանագրել. Սուրեն Կարայան
3249 դիտում
17:58 12-01-2017
2017թ. Հայաստանում տնտեսական աճի տեմպերը կպահպանվեն. Սուրեն Կարայան
Այս բաժնից
358 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
499 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
862 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ