ՀՀ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի հրամաններով ոստիկանության բաժինների պետեր են նշանակվել
Այսօր՝ ապրիլի 11-ին, ՀՀ ոստիկանության պետ, ոստիկանության գեներալ-գնդապետ Վլադիմիր Գասպարյանը հրամաններ է ստորագրել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ոստիկանապետի հրամանով ոստիկանության գնդապետ Արթուր Շմավոնյանը ազատվել է ոստիկանության Կապանի բաժնի պետի պաշտոնից և ՀՀ ոստիկանապետի մեկ այլ հրամանով նշանակվել ոստիկանության Սպիտակի բաժնի պետ:
Վ. Գասպարյանի մեկ այլ հրամանով ոստիկանության գնդապետ Արսեն Աղումյանը նշանակվել է ոստիկանության Ստեփանավանի բաժնի պետ՝ ազատվելով ոստիկանության Սպիտակի բաժնի պետի պաշտոնից: