Շարունակվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի ծրագրով Երևանի քաղաքապետարանի ենթակայության երաժշտական և արվեստի դպրոցներում շարունակվում են մշակութային միջոցառումները:
Սարգիս Ասլամազյանի անվան թիվ 1 երաժշտական դպրոցում ֆրանսիական երաժշտության երեկո էր: Դպրոցի սաները ներկայացրել են ֆրանսիացի կոմպոզիտորների երաժշտական և վոկալային ստեղծագործություններ: Կատարումներով հանդես է եկել նաև երգչախումբը:
Միքայել Միրզոյանի անվան երաժշտական դպրոցում էլ թեման Հայաստան-Ֆրանսիա բարեկամությունն էր: Համերգային ծրագրի ընթացքում ներկայացվել են ինչպես ֆրանսիացի, այնպես էլ ֆրանսահայ հայտնի հեղինակների դասական և ժամանակակից գործեր: Միջոցառման շրջանակում ներկայացվել է նաև Ֆրանկոֆոնիայի պատմությունը:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակում մայրաքաղաքի կրթամշակութային հաստատություններում անցկացվող միջոցառումները շարունակական են: