1644 դիտում
21:04 09-03-2017
Հայաստանում մեկնարկեց 2017 թվականի Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
Ֆրանկոֆոնիայի միջազգային օրը՝ մարտի 20-ը տոնելու կապակցությամբ Հայաստանում հերթական անգամ մեկնարկեց Ֆրանկոֆոնիայի երկամսյակը:
Այս տարվա երկամսյակի շրջանակներում Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում մարտ և ապրիլ ամիսների ընթացքում կանցկացվեն 600-ից ավելի ֆրանկոֆոն մշակութային, համալսարանական և հանրակրթական միջոցառումներ:
Արտաքին գործերի նախարարության կողմից համակարգվող ֆրանկոֆոն այս մեծ իրադարձության կազմակերպմանն իրենց գործուն մասնակցությունն են բերել ՀՀ Ազգային ժողովը, մշակույթի, կրթության և գիտության նախարարությունները, Երևանի քաղաքապետարանը, Հայաստանի տեղական ինքնակառավարման մարմինները, Հայաստանի համայնքների միությունը և քաղաքացիական հասարակությունը:
Հարկ է նշել, որ Հայաստանում հավատարմագրված ֆրանկոֆոն երկրների, մասնավորապես՝ Ֆրանսիայի, Շվեյցարիայի, Կանադայի և Լիտվայի դիվանագիտական ներկայացուցչություններն այս առիթով կազմակերպել են մի շարք միջոցառումներ՝ այսպիսով իրենց մասնակցությունն ունենալով երկամսյակի հագեցած ծրագրի կյանքի կոչման գործում:
Ֆրանկոֆոնիայի երկամսյակի շրջանակներում կայանալիք միջոցառումների ամբողջական ծրագիրը հասանելի է [url=http://francophonie.mfa.am/u_files/file/francophonie/Francophonie_brochure_2017.pdf]այստեղ[/url]:
Նմանատիպ նյութեր
2048 դիտում
22:10 14-03-2022
Հայաստանում մեկնարկում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը
3830 դիտում
15:46 04-04-2018
Ֆրանկոֆոնիայի երկամսյակը՝ Երևանի երաժշտական և արվեստի դպրոցներում
2410 դիտում
16:46 11-04-2018
Շարունակվում է Ֆրանկոֆոնիայի երկամսյակը մայրաքաղաքի մշակութային կրթօջախներում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
820 դիտում
18:31 30-01-2025
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է կամավոր ատեստավորումը հաղթահարած ուսուցիչների հետ
433 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
586 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ