Ալժիրում ռազմական ինքնաթիռ է կործանվել. կա առնվազն 105 զոհ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Առնվազն 105 մարդ է զոհվել Ալժիրում տեղի ունեցած ռազմական ինքնաթիռի վթարի հետևանքով։ Այդ մասին հայտնել է En-Nahar հեռուստաալիքը՝վկայակոչելով երկրի ԱԻ նախարարությանը։
Ավիաաղետը տեղի է ունեցել երկրի հյուսիսում՝ Բլիդա նահանգի Բուֆարիկ քաղաքի օդանավակայանի մոտակայքում։ Ուղևորների մեծ մասը զինծառայողներ էին:
Al Jazeera գործակալություն էլ տեղեկացնում է, որ ինքնաթիռը եղել է Ил-78 տիպի։ Այն ընկել է օդ բարձրանալուց անմիջապես հետո, տեղի ժամանակով ժամը 08։00-ին։