Ալժիրում ռազմական ուղղաթիռ է կործանվել․ կան տուժածներ
Ալժիրի հարավարևելյան շրջանում ռազմական ուղաթիռ է կործանվել, որի հետևանքով 4 վիրավոր է գրանցվել։ Այս մասին հայտնում է «Սինխուա» գործակալությունը՝ հղում անելով անվտանգության ծառայության աղբյուրին։
Պատահարը տեղի է ունեցել թռիչքից անմիջապես հետո։ Ուղղաթիռում հրդեհ է բռնկվել, ինչից հետո օդաչուն փորձել է վայրէջք կատարել։ Ըստ աղբյուրի տվյալների, հրդեհը բռնկվել տեխնիկական պատճառների հետևանքով։ Տեղի իշխանությունները հերքել են ուղղաթիռի վրա հարձակման վարկածը։
Վթարի արդյունքում 4 վիրավորներից 2֊ը լուրջ վնասվածքներ են ստացել։ Նրանց տեղափոխել են հիվանդանոց։