4446 դիտում
12:05 10-04-2018
ՀՀ վարչապետի ընտրությունը տեղի կունենա ապրիլի 17-ին՝ ԱԺ հատուկ նիստում. Արա Բաբլոյան
Հայաստանի Հանրապետության վարչապետի ընտրությունը տեղի կունենա ԱԺ հատուկ նիստում, ապրիլի 17-ին: Այս մասին, այսօր՝ ապրիլի 10-ին, ԱԺ նիստերի մեկնարկին հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը:
«Քանի որ ՀՀ նախագահն ստանձնել է իր պաշտոնը և կառավարությունը հրաժարական է ներկայացրել, համաձայն ԱԺ կանոնակարգ օրենքի 140-րդ հոդվածի, հայտարարում եմ, որ վարչապետի ընտրության հարցը կքննարկվի ապրիլի 17-ին, ժամը 12-ին իրավունքի ուժով գումարվող ԱԺ հատուկ նիստում»,-նշեց Ա. Բաբլոյանը:
Նմանատիպ նյութեր
7304 դիտում
15:47 02-05-2018
Վարչապետի ընտրության հարցը կքննարկվի մայիսի 8-ին Ազգային ժողովի հատուկ նիստում. Արա Բաբլոյան