Վլադիմիր Հակոբյանն ազատվել է ՀՀ Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն ապրիլի 9-ին ստորագրել է հրամանագիր Վլադիմիր Հակոբյանին Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատելու վերաբերյալ: Այս մասին տեղեկացրին ՀՀ Նախագահի աշխատակազմի հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչությունից:
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. « Հիմք ընդունելով Հայաuտանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի oգոuտոuի 17-ի ՆՀ-193-Ն հրամանագրի 1-ին կետով հաuտատված՝ Հայաuտանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի կանոնադրության 16-րդ կետի 3-րդ ենթակետը՝ ո ր ո շ ու մ ե մ.
Վլադիմիր ՀԱԿՈԲՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության Նախագահի մամուլի քարտուղարի պաշտոնից»: