211652_close_icon

Զոհրապ Եգանյանն ազատվել է ՄԻՊ մամուլի քարտուղարի պաշտոնից

views-count2331 դիտում article-date 10:45 10-05-2017
ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղար Զոհրապ Եգանյանը պաշտոնից ազատվելու մասին դիմում է ներկայացրել, որն ընդունվել է։ «Հայտնում եմ, որ Մարդու իրավունքների պաշտպանի մամուլի քարտուղարի պաշտոնից ազատման դիմում եմ ներկայացրել, ինչն ընդունվել է: Երախտագիտությունս եմ հայտնում Արման Թաթոյանին մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում աշխատելու հնարավորության ընձեռնման, ինչպես նաև մարդկային ջերմ վերաբերմունքի համար: Հատուկ շնորհակալություն հարազատ դարձած ՄԻՊ աշխատակազմին: Հաջողություն եմ մաղթում Արման Թաթոյանին ու իր թիմին հետագա ձեռնարկումների մեջ»,-ասված է Զ. Եգանյանի տարածած հայտարարության մեջ:

Նմանատիպ նյութեր