9536 դիտում
09:23 09-04-2018
Արմեն Սարգսյանը երդմամբ կստանձնի ՀՀ նախագահի պաշտոնը, Հայաստանը կանցնի կառավարման նոր համակարգի
Հայաստանի Հանրապետությունն ապրիլի 9-ից անցում է կատարում լիարժեք խորհրդարանական կառավարման համակարգի: Լրանում է նախագահ Սերժ Սարգսյանի լիազորությունների ժամկետը: Նույն օրը կառավարման նոր համակարգում նախագահի լիազորությունները կստանձնի Ազգային ժողովի կողմից ՀՀ նախագահ ընտրված Արմեն Սարգսյանը:
Ա. Սարգսյանը ՀՀ նախագահի պաշտոնը կստանձնի Ազգային ժողովի հատուկ նիստում կայանալիք երդման հանդիսավոր արարողությամբ, որը տեղի կունենա ժամը 12:00-ին, Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում:
«Ստանձնելով Հանրապետության նախագահի պաշտոնը՝ երդվում եմ. հավատարիմ լինել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությանը, իմ լիազորություններն իրականացնելիս լինել անաչառ, առաջնորդվել միայն համապետական ու համազգային շահերով և իմ ողջ ուժը ներդնել ազգային միասնության ամրապնդման գործում»,-կերդվի նորընտիր նախագահը:
Երդման արարողությունից հետո Ա. Սարգսյանը պաշտոնապես կստանձնի ՀՀ նախագահի պոշտոնը, ինչին կհետևի վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորած կառավարության հրաժարականը: Կառավարության անդամները շարունակում են իրենց պարտականությունների կատարումը մինչև նոր Կառավարության կազմավորումը:
Ապրիլի 9-16-ը ՀՀ վարչապետի թեկնածուի առաջադրման ժամկետն է, իսկ ապրիլի 17-ին խորհրդարանը բաց անվանական քվեարկությամբ կընտրի ՀՀ վարչապետին:
Կառավարությունը կազմավորվում է վարչապետ նշանակվելուց հետո՝ տասնհինգօրյա ժամկետում: Իր նշանակումից հետո վարչապետը հնգօրյա ժամկետում Հանրապետության նախագահին առաջարկում է փոխվարչապետների և նախարարների թեկնածուներին: Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում կամ նշանակում է փոխվարչապետներին և նախարարներին, կամ դիմում է Սահմանադրական դատարան: Սահմանադրական դատարանը դիմումը քննում և որոշում է կայացնում հնգօրյա ժամկետում: Եթե Հանրապետության նախագահը եռօրյա ժամկետում չի կատարում սույն հոդվածով սահմանված պահանջները, ապա համապատասխան փոխվարչապետը կամ նախարարը նշանակված է համարվում իրավունքի ուժով:
Կառավարության կազմավորումից հետո՝ քսանօրյա ժամկետում, վարչապետն Ազգային ժողով է ներկայացնում Կառավարության ծրագիրը:
Նմանատիպ նյութեր
6965 դիտում
12:58 09-04-2018
Արմեն Սարգսյանը երդմամբ ստանձնեց ՀՀ Նախագահի պաշտոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
1158 դիտում
11:56 20-04-2020
Մարտին Գալստյանը ՀՀ կենտրոնական բանկի նախագահի պաշտոնը կստանձնի հունիսի 13-ին
1231 դիտում
17:31 07-07-2024
Փեզեշքիանն Իրանի նախագահի պաշտոնը կստանձնի օգոստոսի սկզբին
Այս բաժնից
361 դիտում
18:18 30-01-2025
էկոնոմիկայի նախարարի տեղակալն ընդունել է Զարգացման ֆրանսիական գործակալության պատվիրակությանը
505 դիտում
18:06 30-01-2025
Հայաստանի և Լիտվայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
874 դիտում
16:30 30-01-2025
Խորապես վշտացած ենք Վաշինգտոնում տեղի ունեցած ողբերգական ավիավթարի կապակցությամբ. ԱԳՆ