211652_close_icon
views-count6442 դիտում article-date 18:33 07-04-2018

Եթե չպատժենք, մենք պատասխանատվության կենթարկվենք. Իգնատի Առաքելյան

ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանն այսօր լրագրողների համար կազմակերպված էննարկման ընթացքում ներկայացրեց գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագիրը: Նա նախ նշեց, որ ծրագիրը նախատեսում է 9 տոկոսանոց տոկոսադրույքից 7-ի սուբսիդավորում կառավարության կողմից։ «Ֆերմերն է իր գրպանին համապատասխան որոշում, թե որ տեխնիկան է ուզում գնել»,-ասաց նա և նշեց, որ նախորդ տարի վաճառվել է 160 միավոր տեխնիկա, իսկ այս տարի լիզինգային ծրագրի շրջանակներում վաճառվել է 43 միավոր տեխնիկա, որի ֆինանսական բաղադրիչը կազմում է 114 մլն դրամ։ «Եվրոպական և ամերիկյան տեխնիկայի, որն իր չափորոշիչներով ավելի բարձր է, թվաքանակը տարեցտարի ավելանում է։ 2017թ. ներմուծված տեխնիկայի թվականը 2,5 անգամ գերազանցել է 2016թ․ ներմուծվածին։ Անհամեստություն չլինի, բայց Համաշխարհային բանկի փորձագետների հետ հանդիպում են ունեցել, նրանք փաստել են, որ սա համարվում է աշխարհի լավագույն ծրագրերից մեկը»,- ասաց նա: Լրագրողներից մեկը խնդրանքով փոխնախարարն անդրադարձավ տեխնիկան շարքային գյուղացուն հասցնելու խնդրին, քանի որ լիզինգային ծրագրի մատակարարները չարաշահումներ են թույլ տալիս։ Որպես օրինակ նշվեց տեխնիկա մատակարարող «Հրաշք այգի» ՍՊԸ-ի դեպքը։ Ռոբերտ Մակարյանը նշեց, որ այստեղ շահերի խնդիր բացարձակ չի տեսնում: ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը, արձագանքելով հարցին ասաց, որ եթե կան փաստեր, դրանք կպատժվեն։ «Տվյալ բանկը, տնտեսությունը կզրկվի կոնկրետ ծրագրով սուբսիդավորումից։ Մենք պարբերաբար մոնիտորինգ ենք իրականացնում, որ հասկանանք, չարաշահումներ կա՞ն, թե՞ ոչ։ Դա միտք է, որ կարող է լինել չարաշահում, բայց դա արդեն քրեորեն հետապնդվող փաստ է։ Եթե մենք չպատժենք համապատասխան խախտողներին, մենք պատասխանատվության կենթարկվենք»,- ասաց նախարարը։

Նմանատիպ նյութեր