211652_close_icon
views-count10635 դիտում article-date 18:00 29-06-2017

Մենք չենք կարող կոորդինացնել ծիրանի գինը, շուկան է որոշում. Իգնատի Առաքելյան

«Կան մի քանի ընկերություններ, որոնք արտահանում են և կան բազմաթիվ տնտեսություններ, որոնք արտադրում են ծիրանը, շուկան է այսօր որոշում գինը, մենք չենք կարող կոորդինացնել գինը, իսկ այլ բողոքների պարագայում կան արդեն այլ գերատեսչություններ, որտեղ կարելի է դիմել, եթե կա հստակ խախտում որևէ օրենքի»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն, անդրադառնալով ծիրանի մթերման գնին և դրա վերաբերյալ գյուղացիների բողոքին: Ինչ վերաբերում է այն ահազանգին, որ արտահանող կազմակերպությունները համաձայնության են եկել և արհեստականորեն գցում են գինը, նա ասաց, որ դրա համար կա հակամրցակցային կոմիտե, որտեղ կարող են այդ հարցը բարձրացնել, թե արդյոք կա պայմանավորվածություն, որ գինը նվազում է: «Կոմիտեն (ՏՄՊՊՀ-խմբ.) է հաստատում, թե որ ընկերությունն է համարվում գերիշխող: Իմ կարծիքով` անցած տարի նույնն է եղել շուկայում՝ գինը բարձրից իջել է: Երբ որ բերքը շատ է, գինը պետք է իջնի, ես չեմ կարծում, որ բերքը քիչ լիներ գինը կնվազեր»,- ասաց նա և նշեց, որ ամեն ինչ բացատրելի է:

Նմանատիպ նյութեր