211652_close_icon

Պուտինի հրամանագրով Հայաստանում Ռուսաստանի նոր դեսպան է նշանակվել

views-count17250 դիտում article-date 17:50 06-04-2018
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սերգեյ Կոպիրկինին Հայաստանում Ռուսաստանի դեսպան է նշանակել: ՌԴ նախագահի համապատասխան հրամանագրերը հրապարակվել են ուրբաթ՝ իրավական տեղեկատվության պաշտոնական կայքում: Նախագահի մեկ այլ հրամանագրով այդ պաշտոնը զբաղեցնող Իվան Վոլինկինը ազատվել է դեսպանի պարտականություններից: Հիշեցնենք, որ Իվան Վոլինկինը Հայաստանում ՌԴ դեսպան էր նշանակվել 2013 թվականին։ Նախկինում նա զբաղեցրել էր Ռուսաստանի ԱԳՆ գլխավոր քարտուղարության փոխտնօրենի պաշտոնը:

Նմանատիպ նյութեր