Նոբել Առուստամյանը Լոնդոնում հարցազրույց է վերցրել Մխիթարյանից
Ռուսաստանցի հայտնի մարզական մեկնաբան Նոբել Առուստամյանը [url=https://www.instagram.com/p/BhJpkW3FMDb/?taken-by=nobel_arustamyan]Ինստագրամի[/url] իր էջում հայտնել է, որ հանդիպում է ունեցել «Արսենալի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի հետ, եւ նրանից հարցազրույց վերցրել, որը կհրապարակվի ավելի ուշ:
Առուստամյանը Լոնդոն է մեկնել Մոսկվայի ԲԿՄԱ-ի հետ, որը այսօր Եվրոպայի Լիգայի քառորդ եզրափակիչ առաջին խաղում «Էմիրեյթսում» հանդիպելու է «Արսենալի» հետ:
Նշենք, որ Նոբել Առուստամյանը արդեն մեկ անգամ Մխիթարյանի հետ հանդիպել էր և վերջինիս մասին հաղորդում էր թողարկել, երբ հայ ֆուտբոլիստը դեռ «Մանչեսթեր Յունայթեդի» խաղացող էր: