Նախագահի հրամանագրով՝ Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Կարեն Առուստամյանը նշանակվել է Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում։
«Հիմք ընդունելով Սահմանադրության 138-րդ հոդվածը և հաշվի առնելով Սահմանադրական դատարանի 2020 թվականի մարտի 31-ի ՍԴՈ-1518 որոշումը.
Կարեն ԱՌՈՒՍՏԱՄՅԱՆԻՆ նշանակել Հաշվեքննիչ պալատի անդամի ժամանակավոր պաշտոնակատար»,-ասված է նախագահի հրամանագրում: