Կառավարությունը վերջին նիստն է անցկացրել հրաժարականից առաջ
Կառավարությունն այսօր անցկացնում է վերջին նիստը, այն նաև կառավարության վերջին բաց նիստն է: Ապրիլի 9-ին գործող կառավարությունը հրաժարական է տալու, այնուհետև ուժի մեջ է մտնելու Սահմանադրությունից բխող օրենսդրությունը, ըստ որի՝ կառավարության նիստերն այլևս անցկացվելու են դռնփակ:
Վարչապետի մամուլի քարտուղար Արամ Արարատյանը, նախքան այսօրվա նիստի մեկնարկը, լրագրողներին հայտարարեց, որ հաջորդ նիստին արդեն լրատվամիջոցները չեն մասնակցելու:
Նշենք, որ կառավարությունը հրաժարական է ներկայացնելու ապրիլի 9-ին: