211652_close_icon
views-count15386 դիտում article-date 21:07 04-04-2018

Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպք Ապրիլի 1-ին՝ ժամը 6-ի սահմաններում, անհայտ անձինք մտել են Երևանի Սեբաստիայի փողոցում գտնվող բենզալցակայաններից մեկի տարածք ու երկաթե ձողով հարվածներ հասցրել աշխատակցի գլխին՝ հափշտակելով նրա մոտի գումարն ու բջջայինը։ Ոստիկանության տարբեր ստորաբաժանումների ծառայողներ, համատեղ հետախուզակաան միջոցառումներով, պարզել են կատարվածի մի շարք հանգամանքներ՝ բացահայտելով հանցագործությունը։ Ապրիլի 4-ին հայտնաբերվել և ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին բերման են ենթարկվել 21-ամյա Նարեկ Մանուկյանը, 26-ամյա Նորայր Մանուկյանն ու 20-ամյա Աղասի Չախոյանը։ Դեպքի և բացահայտման մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 6+
6+

Նմանատիպ նյութեր