5830 դիտում
23:40 26-02-2019
Ոստիկանները բացահայտել են Այնթապում կատարված ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Փետրվարի 26-ին, ժամը 05.45-ին, ոստիկանության Մասիսի բաժնում հաղորդում է ստացվել, որ նույն օրը, ժամը 03.20-ի սահմաններում, դիմակավորված 2 անձինք դանակի սպառնալիքով Այնթապ գյուղում գտնվող մթերային խանութի դրամարկղից հափշտակել են 60.000 դրամ և ծխախոտներ:
Դեպքի վայր է մեկնել ոստիկանության օպերատիվ խումբը և ձեռնարկել անհետաձգելի գործողություններ:
Կարճ ժամանակում ճշտվել է հանցագործությունը կատարած անձանց ինքնությունը: Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Մասիսի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում դեպքից ժամեր անց հայտնաբերվել և հիշյալ ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով 4 անձ Այնթապ գյուղից բերման են ենթարկվել ոստիկանության Մասիսի բաժին, ապա ներկայացվել քննչական բաժին:
Հարուցվել է քրեական գործ:
Ձեռնարկվում են անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ և քննչական գործողություններ դեպքի բոլոր հանգամանքները և բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը պարզելու ուղղությամբ:
Կատարվում է նախաքննություն:
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
15386 դիտում
21:07 04-04-2018
Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2177 դիտում
22:26 11-11-2019
Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
8405 դիտում
23:54 29-09-2018
Կոտայքի ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
427 դիտում
16:34 01-05-2024
Քննարկվել են ՀՀ-ՆԱՏՕ ռազմական համագործակցության ընթացիկ ծրագրերը և դրանց ընդլայնման հնարավորությունները
535 դիտում
16:16 01-05-2024
Չեմ համագործակցի և չեմ միանա Ռոբերտ Քոչարյանին ու Սերժ Սարգսյանին. Հայկ Մարության
601 դիտում
15:50 01-05-2024
Մայիսը կլինի չափավոր տաք և տեղումնառատ. Սուրենյան