2174 դիտում
22:26 11-11-2019
Արաբկիրի ոստիկանները բացահայտեցին դեղատանը կատարված ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ոստիկանության Արաբկիրի բաժնի քրեական հետախույզները ավազակություն կատարելու կասկածանքով նոյեմբերի 9-ին բերման են ենթարկել Երևանի բնակիչ, 32-ամյա տղամարդու։
Հոկտեմբերի 27-ի գիշերը՝ ժամը 23․45-ի սահմաններում, ոստիկանության Արաբկիրի բաժնում ահազանգ էր ստացվել, որ Ազատության պողոտայի դեղատներից մեկն է մտել մի տղամարդ, աշխատակցուհուն դանակով սպառնացել ու հափշտակել դրամարկղի գումարը։
Դեպքի առթիվ տարածքային նախաքննական մարմնում քրեական գործ հարուցվեց՝ ավազակության հատկանիշներով։ Արաբկիրի քրեական հետախույզները, համագործակցելով ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի գործընկերների հետ, օրեր տևած հետևողական աշխատանքի արդյունքում պարզեցին ավազակություն կատարած անձի ինքնությունը։
Ոստիկանության ծառայողները կասկածյալին հայտնաբերեցին նոյեմբերի 9-ին ու բերման ենթարկեցին բաժին։
Նա ոստիկանությունից ներկայացվել է քննչական բաժին ու ձերբակալվել։
Միջոցառումները շարունակվում են հանցագործության գործիք դանակն ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ։
Կատարվում է նախաքննություն։
[i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
8399 դիտում
23:54 29-09-2018
Կոտայքի ոստիկանները բացահայտեցին ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
5824 դիտում
23:40 26-02-2019
Ոստիկանները բացահայտել են Այնթապում կատարված ավազակային հարձակման դեպքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
15383 դիտում
21:07 04-04-2018
Ոստիկանները բացահայտել են Մալաթիայում կատարված ավազակային հարձակման դեպքը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
487 դիտում
13:37 27-04-2024
Հայաստանի իշխանությունները Պուտինին չեն ձերբակալի, եթե նա գա ՀՀ․ դեսպան
370 դիտում
12:48 27-04-2024
Նիկոլ Փաշինյանը Քաղաքացու օրվա առիթով Գավառում հանդես է գալիս բանախոսությամբ