Մոսկվայում այրվում է «Персей для детей» առևտրի կենտրոնը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Մոսկվայի արևելքում հրդեհ է բռնկվել «Персей для детей» առևտրի կենտրոնը։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti գործակալությունը։
Հրդեհին տրվել է երկրորդ (բարձր) աստիճան, կան տուժածներ, հաճախորդներին տարհանում են հատուկ սանդուղքներով։
Վերջին տվյալների համաձայն՝ կա նաև զոհ։ Վերջինս նշված կենտրոնի աշխատակից է, տուժել է նաև 3 հրշեջ-փրկարար։
4 հարկանի առևտրի կենտրոնը գործում է 2009 թվականից։ Նրա տարածքը կազմում է 6 հազար քմ։ Կենտրոնում վաճառվում են մանկական հագուստ և այլ իրեր, այդ թվում՝ կահույք, սնունդ։ Կենտրոնում գործում է նաև ժամանցի գոտի։