ՀՀ գլխավոր դատախազությունը ՔԿՀ-ներում խախտումներ է արձանագրել․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է․ ««Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր դատախազությունը ստուգումների շարք է սկսել ՀՀ բոլոր քրեակատարողական հիմնարկներում:
Ավելին՝ հայտնաբերվել են լրջագույն խախտումներ, որոնք առաջիկայում դատախազությունը պատրաստվում է ներկայացնել: Թե ինչ խախտումների մասին է խոսքը, փորձեցինք պարզել «Դատապարտյալների հիվանդանոց» ՔԿՀ պետ Վահան Մարգարյանից, սակայն վերջինս հորդորեց դիմել լրատվական բաժին:
Հիշեցնենք, որ դատախազության պատիժների և հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողության վարչության դատախազները ստուգումներ էին իրականացրել ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկում և այնտեղ պահվող կալանավորված անձանց և դատապարտյալների պահման պայմանների հետ կապված արձանագրել որոշ խախտումներ, որոնց վերաբերյալ տեղեկացվել է ՔԿՀ վարչակազմին»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]