Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հովանավորությունը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանաբնակ միլիարդատեր Սամվել Կարապետյանը դադարեցրել է վարչապետ Կարեն Կարապետյանի քաղաքական ապագայի հովանավորությունը՝ պայմանավորված երկու գործոնով:
Առաջինը. Սամվել Կարապետյանը ցանկանում է սպասել՝ հասկանալու համար, թե ինչ ճակատագիր է սպասվում իր եղբորը, ինչ պաշտոն է նրան առաջարկվելու, և երկրորդ գործոնը՝ Սերժ Սարգսյանի 2018 թ. ծրագրերն են: Կարեն Կարապետյանին վարչապետի պաշտոնում պահելը կարող է մեծ՝ հարյուր միլիոն դոլարի գումար պահանջի, ապա դրանից հետո հնարավոր է պարզվի, որ նա ապագա չունի և այդ բոլոր ջանքերը ապարդյուն անցնեն:
Այդ իսկ պատճառով՝ Սամվել Կարապետյանը դադարեցրել է ֆինանսական հոսքերը, մինչև կորոշվի՝ վարչապետը կկարողանա՞ հասնել նրան, որ իր նախընտրած թեկնածուն՝ Կարեն Կարապետյանը դառնա Աժ նախագահ, թե ոչ: Դրանից էլ կախված կլինի՝ Սամվել Կարապետյանը ինչքանով կշարունակի ներգրավված մնալ Կարեն Կարապետյանին վարչապետի պաշպոնում պահելու ծրագրերին»։
[b]մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]