Յուրգեն Կլոպ. Չեմ ցանկանում Սերխիո Ռամոսի պես հաղթել
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը հայտարարել է, որ «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը հանուն հաղթանակի պատրաստ է ամեն ինչի:
«Ինձ համար կարևոր է, թե ինչպես ես հաղթում: Իհարկե, ես կցանկանայի հաղթել Չեմպիոնների լիգայում և չէի վերադարձնի տիտղոսը, եթե եզրափակիչում մեր թիմը կոպիտ խաղար:
Չեմ ակնկալում, որ Ռամոսը վերադարձնի իր մեդալը, սակայն նա պետք է վերաիմաստավորի իր վարքագիծը:
Մենք պետք է խոսենք Ռամոսի վարքագծի մասին, քանի որ մի տարի առաջ նա նույնպես ազդեց եզրափակչի արդյունքի վրա, դիմելով սիմուլյացիայի և մրցավարին ստիպելով կարմիր քարտ ցույց տալ Խուան Կուադրադոյին:
«Ռեալը» արժանի էր Չեմպիոնների լիգայում հաղթանակին, ոչ ոք և երբեք դա կասկածի տակ չի դրել: Բայց միթե՞ դուք ցանկանում եք խաղադաշտում Ռամոսի հետ կապված իրավիճակներ տեսնել: Կարծում եմ՝ ոչ», ասել է Կլոպը: