Հարկադիր ծառայությունը ներկայացրել է մարտ ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտ ամսվա ընթացքում Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 11225 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 1887 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 59 բողոքի:
2018 թվականի մարտ ամսվա ընթացքում Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 7178 քաղաքացի: