Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է մարտ ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 11-ից 15-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 3281 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 8 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 9 զանգ-բողոքի:
Փետրվարի 11-ից 15-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1695 քաղաքացի: