Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է մարտ ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2019 թվականի մարտի 4-ից 7-ը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացվել է 2473 դիմում և գրություն:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 3 բողոքի, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ընթացք է տրվել 7 զանգ-բողոքի:
Փետրվարի 4-ից 7-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1456 քաղաքացի: