Հարկադիր կատարման ծառայությունը հրապարակել է մարտ ամսվա շաբաթական վիճակագրությունը
Հարկադիր կատարման ծառայությունը տեղեկացնում է, որ 2018 թվականի մարտի 5-ից 7-ը Ծառայությունը ֆիզիկական և իրավաբանական անձանցից ստացել է 1662 դիմում և գրություն, իսկ թեժ գիծ ծառայության կողմից ստացվել և ընթացք է տրվել 363 հեռախոսազանգի:
Նույն ժամանակահատվածում ընթացք է տրվել ՀՀ գլխավոր հարկադիր կատարողին հասցեագրված 7 բողոքի:
2018 թվականի մարտի 5-ից 7-ը Ծառայության վարչական շենքի առաջին հարկում տեղակայված արագ սպասարկման գրասենյակ է այցելել և սպասարկվել 1135 քաղաքացի: