Ջանլուիջի Բուֆոն. «Ռեալի» ամենաանտաղանդ խաղացողն էլ ավելի շատ տիտղոս ունի, քան՝ ես
«Յուվենտուսի» դարպասապահ Ջանլուիջի Բուֆոնը անդրադարձել է Չեմպիոններ լիգայում «Ռեալից» կրած պարտությանը (4:1):
«Հպարտ եմ, որ ես այնպիսին չեմ, ինչպես՝ «Նապոլիի», «Ինտերի», «Ռոմայի», «Միլանի» և «Ֆիորենտինայի» որոշ երկրպագուներ, որոնք տոնել էին մեր պարտությունը:
Ֆուտբոլում ինչպես հաղթանակներ են լինում, այնպես էլ՝ պարտություններ: Վստահ եմ, որ պարտությունից ավելի շատ օգուտ ես քաղում, քան՝ հաջողության դեպքում:
Այդ իսկ պատճառով չեմ հասկանում նրանց, որոնք «Յուվենտուսի» դեմ են երկրպագում:
Եզրափակչից առաջ լավատեսությունը մեծ էր, թեպետ «Ռեալի» նույնիսկ ամենաանտաղանդ խաղացողն ավելի շատ տիտղոսներ ու վճռական խաղերին մասնակցելու փորձ ունի, քան՝ ես», ասել է Բուֆոնը: