211652_close_icon
views-count12269 դիտում article-date 10:58 02-04-2018

Այսօր լրանում է ապրիլյան պատերազմի 2–րդ տարին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

2016-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով հակառակորդը ձեռնարկեց հարձակողական գործողություններ: Ապրիլի 2-5-ը մարտեր ընթացան շփման գծի ողջ երկայնքով, առավել թեժ մարտերը եղան առաջնային գծի հարավային (Հադրութ) և հյուսիսարևելյան (Մարտակերտ) ուղղություններով։, փոխանցում է [url=http://www.tert.am/am/news/2018/04/02/April-war/2652440]Tert.am[/url]-ը։ Ապրիլյան պատերազմի ռազմական գործողություններն Ադրբեջանը սկսում է ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00-ի սահմաններում, իսկ ապրիլի 2-ի առավոտյան՝ ժամը 08:18-ին: Պաշտպանության բանակի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերն ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ է ծավալել առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ: Հակառակորդը հարվածներ է հասցնում նաև խաղաղ բնակավայրերին և մի շարք զորամասերի մշտական տեղակայման վայրերին։ Արցախի ՊԲ առաջապահ ստորաբաժանումները պաշտպանական մարտեր են մղում՝ հակառակորդին հասցնելով ինչպես տեխնիկայի, այնպես էլ կենդանի ուժի լուրջ կորուստներ: Հակառակորդի հարվածներից ապրիլի 2-ին զոհվեցին և վիրավորվեցին նաև երեխաներ: Արցախի պաշտոնական աղբյուրները հայտնեցին, որ ադրբեջանցիների կողմից խաղաղ բնակավայրերի հրթիռակոծության հետևանքով Արցախի Մարտունու շրջանի Զորավան գյուղում զոհվել է 12-ամյա Վաղինակ Թաթուլի Գրիգորյանը, ևս երկու երեխա վիրավորվել են և տեղափոխվել հիվանդանոց: Ապրիլի 3-ին՝ ժամը 06։00-ից սկսած, առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունները։ Ապրիլի 3-ին Ադրբեջանը հայտարարություն է տարածում, թե իբր միակողմանի դադարեցնում է կրակը, սակայն շարունակում է մարտական գործողությունները և Մարտակերտի խաղաղ բնակիչների հրետակոծումը: Այդ օրը նաև հայկական ստորաբաժանումներին հաջողվում է Թալիշի ուղղությամբ հետ վերցնել նախորդ օրը կորցրած կարևոր հենակետերից մեկը: Ապրիլի 4-ին ադրբեջանական զինուժը կիրառում է ծանր տեխնիկա, այդ թվում նաև ՀԿՌՀ հրանետներ և մարտական անօդաչու թռչող սարքեր։ Մարտակերտի ճանապարհին անօդաչու սարքը ռմբակոծում է Սիսիանի ջոկատի ավտոբուսը, որի հետևանքով զոհվում է 5 կամավորական: Ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը առաջնային գծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը կիրառում են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ, իսկ ապրիլի 5-ին կրակը դադարեցնելու բանավոր համաձայնություն է ձեռք բերվում: Ժամը 12:00-ի դրությամբ դադարեցվում են ռազմական գործողությունները: Ապրիլ ամսվա ընթացքում հայկական զինված ուժերից մարտական գործողությունների հետևանքով զոհվել է 110 և վիրավորվել 121 զինծառայող և կամավորական: Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=http://www.tert.am/am/news/2018/04/02/April-war/2652440]կայքում[/url]։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 108+
108+

Նմանատիպ նյութեր