211652_close_icon
views-count9079 դիտում article-date 21:39 01-04-2018

«Հայուհի 2018». կանանց միամսյակի շրջանակներում կմեծարվեն լավագույն հայուհիները

«Համազգային վստահություն» խորհուրդը, նպատակ ունենալով Հայաստանում գնահատման մշակույթի ձևավորմանն ու կայացմանը, նախաձեռնեց մասշտաբային մրցանակաբաշխություններ՝ խրախուսելով բիզնեսի, արվետի, սպորտի, առողջապահության և այլ ոլորտների արժանավոր ներկայացուցիչներին: Խորհուրդը 2013 թվականից իրականացնում է «Հայուհի» կանանց մեծարման ամենամյա միջոցառումը: Ապրիլի 2-ին, ժամը 19.00 Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում կկայանա «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնած «Հայուհի 2018» կանանց մեծարման երեկոն, որի ընթացքում տարբեր անվանակարգերում կներկայացվեն հայուհիների, ովքեր առանձնանում են իրենց գործունեությամբ, եռանդով, տարբեր բնագավառում ներդրած իրենց ավանդով: Տարբեր տարիներին «Հայուհի» մրցանակի են արժանացել Սվետլանա Գրիգորյանը, Վարդուհի Վարդերեսյանը, Օֆելյա Համբարձումյանը, Ժենյա Ավետիսյանը, Ռոզի Արմենը, Ռաիսա Մկրտչյանը, Նառա Շլեպչյանը, Լուսիկ Ագուլեցին, Մեդեա Աբրահամյանը, Նազիկ Ավդալյանը, Հռիփսիմե Խուրշուդյանը և այլ արժանավոր հայուհիներ: [i]«Համազգային վստահություն» խորհուրդը ստեղծվել է 2011 թվականին: Խորհրդի կողմից իրականացվում են «Տարվա հանրային ծառայող և տարվա ապրանքանիշ», «Տարվա բժիշկ և տարվա բուժհիմնարկ», «Վստահության վարկանիշ» ամենամյա ազգային մրցանակաբաշխությունները: Խորհուրդը ծավալում է նաև միջազգային գործունեություն՝ հանդիսանալով կամուրջ արտերկրի և հայ գործարարների համար: Մասնավորապես «Համազգային վստահություն» խորհրդի նախաձեռնությամբ հայրենական առաջատար ձեռնարկություններ արժանացել են Ստանդարտացման Ոսկե մրցանակների, Որակի համաշխարհային մրցանակի, ԱՊՀ անդամ երկրների ստանդարտացման մրցանակի և այլն: Խորհուրդն ակտիվ է նաև մշակութային, սոցիալական ոլորտներում՝ կազմակերպելով բարեգործական համերգներ, գրքերի, ամսագրի հրատարակություններ, ցուցադրություններ և այլն:[/i]

Նմանատիպ նյութեր