211652_close_icon
views-count15920 դիտում article-date 21:33 31-03-2018

Անկասելի Սալահը շարունակում է ռեկորդներ գրանցել ԱՊԼ-ում. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Պրեմիեր-Լիգայի 32-րդ տուրում «Լիվերպուլը» արտագնա խաղում 2:1 հաշվով հաղթեց «Քրիսթալ Փելասին», իսկ հաղթական գոլը խփեց մերսիսայդցիների հարձակվող Մոհամեդ Սալահը: Այդպիսով, 25-ամյա եգիպտացին իր 29-րդ գոլը խփեց մրցաշրջանում և կրկնեց Դիդյե Դրոգբայի ռեկորդը՝ աֆրիկյան ֆուտբոլիստների թվում: «Չելսիի» նախկին հարձակվող 2009/10 մրցաշրջանում նույնպես 29 գոլ էր խփել մեկ մրցաշրջանում: Բացի այդ, Սալահը կրկնեց այն հանդիպումների քանակով ռեկորդը, որտեղ խփել է իր գոլերը՝ 21 խաղում նա գոլ է խփում: Ավելի վաղ 38 տուրից բաղկացած առաջնությունում 21 խաղում աչքի էին ընկել «Մանչեսթեր Յունայթեդի» նախկին հարձակվողներ Կրիշտիանու Ռոնալդուն (2007/2008) և Ռոբին վան Պերսին (2012/13):
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր