«Ջոկերը» շարունակում է պատմական ռեկորդներ գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Ռեժիսոր Թոդ Ֆիլիպսի «Ջոկեր» ֆիլմը՝ գլխավոր դերակատար Հոակին Ֆենիքսի հետ, կարող է դառնալ պատմության ամենաշահութաբեր ֆիլմը, որի հիմքում կոմիքսներն են:
Ինչպես հայտնում է Forbes-ը, 5 շաբաթվա ցուցադրություններից հետո ֆիլմը վաստակել է 953 մլն դոլար: Ենթադրվում է, որ առաջիկա հանգստյան օրերին կինոնկարը ևս մի քանի դոլար կբերի և շահույթը կկազմի ավելի քան 957 մլն դոլար:
Այդ գումարը 15,3 անգամ ավելի կլինի ֆիլմի բյուջեից, որը կազմում է 62,5 մլն դոլար և այդ ցուցանիշով «Ջոկերը» կգերազանցի Ջիմ Քերիի մասնակցությամբ 1994թ. թողարկված «Դիմակ» ֆիլմը (կատակերգությունը 23 մլն բյուջեով վաստակել էր 351 մլն դոլար՝ 15,2 անգամ շատ):
«Ջոկերի» հեղինակների համար հաճելի բոնուս կարող համարվել նաև այն փաստը,որ հոգեբանական այս դրաման գրավել է երրորդ տեղը այն ֆիլմերի շարքում, որոնց եկամուտները գերազանցել են 900 մլն դոլարի շեմը՝ փոքր բյուջեի դեպքում:
Առաջին տեղում «Բոհեմիան ռապսոդիան» է (2018թ.)՝ Ռամի Մալեկի հետ (52 մլն դոլար բյուջե, 905 մլն դոլար եկամուտ), երկրորդը 1994 թվականի «Առյուծ Արքան» է (55 մլն բյուջե, 968 մլն դոլար եկամուտ):