Սալահը ԱՊԼ-ում կարող է որակազրկվել մինչև մրցաշրջանի վերջը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
«Լիվերպուլը» կարող է Անգլիայի առաջնության վերջնամասն անցկացնել առանց իր առաջատար Մոհամեդ Սալահին: Վերջինիս կարող են որակազրկել ԱՊԼ-ի 36-րդ տուրում «Սթոք Սիթիի» հետ խաղում տեղ գտածմիջադեպի համար:
Հանդիպման դրվագներից մեկում Սալահը փորձել է բռունցքով հարվածել մրցակցի պաշտպան Մարտինս Ինդիին: Մրցավարն այդ միջադեպին որևէ կերպ չի արձագանքել:
Ընդհանուր առմամբ Սալահին Անգլիայի ֆուտբոլային ասոցիացիայի կողմից սպառնում է երեք խաղի որակազրկում: Այդ դեպքում եգիպտացին կարող է բաց թողնել «Չելսիի» և «Բրայթոնի» հետ վերջին երկու հանդիպումները: