211652_close_icon

Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով պարգևատրվել է ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ Ռոման Կիրակոսյանը

views-count50855 դիտում article-date 12:08 31-03-2018
ՀՀ նախագահի հրամանագրում ասվում է. «Ղեկավարվելով 2005 թվականի փոփոխություններով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 55-րդ հոդվածի 16-րդ կետով և հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության պետական պարգևների և պատվավոր կոչումների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը՝ ո ր ո շ ու մ ե մ. Ոստիկանության օրվա առթիվ, իրավակարգի ամրապնդման և հասարակական կարգի պահպանության գործում ներդրած ավանդի համար Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության Կոտայքի մարզային վարչության պետ, ոստիկանության գնդապետ Ռոման Ռաֆայելի ԿԻՐԱԿՈՍՅԱՆԻՆ պարգևատրել «Հասարակական կարգի գերազանց պահպանման համար» մեդալով»։ Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր