Թրամփը սառեցնում է Սիրիայի համար նախատեսված 200 մլն դոլարի հատկացումը
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հրահանգել է դադարեցնել Սիրիայի վերականգնման համար նախատեսված 200 մլն դոլարի հատկացումը։ Այդ մասին հայտնել է The Wall Street Journal-ը՝ հղում անելով աղբյուրների։
Աղբյուրների տվյալներով՝ որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ Թրամփը ԶԼՄ-ներից իմացել է, որ Վաշինգտոնը «պարտավոր է» հավելյալ գումար հատկացնել Սիրիայի վերականգնման համար։
Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ-ի նախագահը հայտարարել էր, որ ամերիկյան զորքը կարող է լքել Սիրիան «Իսլամական պետության» դեմ հաղթանակ տանելուց հետո։