5651 դիտում
14:46 30-03-2018
Աթեշյանի դեմ բողոքը հասել է Ստամբուլի փողոցներ
Պոլսի հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի դեմ բողոքի ալիքը դուրս է եկել համայնքային շրջանակներից և հասել Ստամբուլի փողոցներ, հայտնում է [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/03/30/%D4%B1%D5%A9%D5%A5%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC/126310]ermenihaber.am[/url] կայքը։
Այն բանից հետո, երբ Թուրքիայի ներքին գործերի նախարարությունը միջամտեց Պոլսի հայոց պատրիարքի ընտրություններին, իսկ Աթեշյանը վերադարձրեց պատրիարքի փոխանորդի պաշտոնը, համայնքում արքեպիսկոպոսի նկատմամբ առաջացած դժգոհությունն արտահայտվում էր նրա հանդիսապետությամբ անցկացվող պատարագների և համայնքային միջոցառումների ժամանակ բողոքի ակցիաներով:
Իսկ այժմ, ի նշան բողոքի, անհայտ անձինք Ստամբուլի Քուրթուլուշ և Ֆերիքյոյ թաղամասերի պողոտաներում ու փողոցներում փակցնում են թռուցիկներ, որոնցում պատկերված է պատրիարքի փոխանորդի դիմանկարը՝ աչքերը սև ժապավենով փակված:
Գործին միջամտել է Ստամբուլի ոստիկանությունը, որը նկարները փակցնողների ինքնությունը պարզելու նպատակով ուսումնասիրում է փողոցներում տեսախցիկների ձայնագրությունները:
Պոլսահայ փաստաբան Սեբու Ասլանգիլը հայտնել է, որ փողոցում նկար փակցնելը հանցանք չի համարվում, եթե նկարների բովանդակությունը հանցակազմ չի պարունակում
Ամբողջությամբ կարդացեք սկզբնաղբյուր [url=https://www.ermenihaber.am/am/news/2018/03/30/%D4%B1%D5%A9%D5%A5%D5%B7%D5%B5%D5%A1%D5%B6-%D5%8D%D5%BF%D5%A1%D5%B4%D5%A2%D5%B8%D6%82%D5%AC/126310]կայքում[/url]։
Նմանատիպ նյութեր
2209 դիտում
13:08 20-06-2016
28 պատգամավոր դեմ է Արամ Աթեշյանի Հայաստան այցին
5907 դիտում
14:03 08-06-2016
Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արածն աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ. Ն. Զոհրաբյան
Այս բաժնից
1048 դիտում
18:24 22-12-2024
Երկրաշարժ` Թուրքիայում
1132 դիտում
17:48 22-12-2024
Ռուսաստանի կողմից անվտանգության սպառնալիքը լայնածավալ է. Իտալիայի վարչապետ
1021 դիտում
17:33 22-12-2024
Թուրքիայի արտգործնախարարը հանդիպել է Սիրիա նոր իշխանության առաջնորդի հետ