Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի արածն աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ. Ն. Զոհրաբյան
Պոլսո Հայոց պատրիարքական փոխանորդ Արամ արքեպսիկոպոս Աթեշյանի` Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին ուղղված նամակը պետական դավաճանություն է, որը աննախադեպ խայտառակություն է հայոց ողջ պատմության մեջ: Այս մասին այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարեց ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը:
«Խայտառակ, անբարո նամակ` ուղղված Թուրքիայի նախագահին: Սա պետական, ազգային դավաճանություն է բարձրաստիճան հոգևորականի կողմից«:
Հիշեցնենք, որ Աթեշյանը Էրդողանին հայտնել էր, թե իբր Թուրքիայի հայ համայնքը Բունդեսթագի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևի ընդունման փաստը մեծ ցավով է ընդունել:
Նաիրա Զոհրաբյանը հայտարարեց, որ պետք է դիմել Աթեշյանին կարգալույծ անելու հարցով: