Արամ Աթեշյանի այցը Հայաստան ոչ միայն պետք է չեղարկվի, այլեւ բազմած գահից էլ պետք է զրկվի, ինչն էլ պետք է լինի համայն հայության հաջորդ պահանջը
                        Պոլսո Հայոց պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանի այցը ոչ միայն պետք է չեղարկվի, այլեւ նրան պետք է զրկեն բազմած գահից: 
Այս մասին [color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի թղթակցի հետ զրույցում ասաց ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանը: 
Թուրքական իշխանություններին էլ պետք է հորդորել, որ արտոնեն այդ ընտրությունները:
 «Պետք է այնպիսի մի կերպար ընդունվի, որը կարողանա պաշտպանել հայ եկեղեցու եւ ժողովրդի շահը: Ոչ թե հանուն անձնական շահի` կասկածի տակ դնի հայոց ցեղասպանության  1,5 միլիոն անմեղ զոհերի հիշատակը: Այս պահին էլ պոլսո պատիրարքարանի մոտ ընդդեմ նրա բողոքի ակցիաներ են ընթանում: Նա պետք է վերջապես հասկանա, որ մարդիկ դեմ են իրեն ու իր  վարած քաղաքականությանը»,- ավելացրեց Արագած Ախոյանը:
Հիշեցենք, որ նա հունիսի 22-ին պետք է ժամաներ Հայաստան, ինչի առիթիվ մի շարք բողոքի ակցիաներ էին նախատեսված:
                                            
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                    
                     
                     
                     
                     
                     
            

