Չեխովի անվան դպրոցի տնօրենն ունի 10 տեղակալ. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Մեր տեղեկություններով` Չեխովի անվան դպրոցն ունի (ուշադրություն) տնօրենի ինը տեղակալ, սակայն բանն այսքանով չի ավարտվում: Տնօրեն Գայանե Սարուխանյանը քաղաքապետարան է դիմել ևս մեկ փոխտնօրենի հաստիք տրամադրելու խնդրանքով, ստացել է մերժում՝ հիմնավորմամբ, որ տասներորդ տեղակալի լիազորությունները կարող է բաժանել իննի միջև:
Սակայն տիկինը հեշտ հանձնվողներից չէ, իշխանական կապերը, խողովակները գործի է դրել ու կարողացել է հասնել այն բանին, որ քաղաքապետարանը ստիպված հաստիքը «նվիրել» է տնօրենին:
Այսքանից հետո հարց է ծագում` Չեխովի անվան դպրոցում այդ ի՞նչ վիթխարի աշխատանք է կատարվում, որ մեկ տնօրենը և ինը տեղակալները գլուխ չեն կարողանում հանել ու ևս մեկ տեղակալ ունենալու անհրաժեշտություն է առաջացել:
Պատրաստ ենք հրապարակելու նաև տնօրեն Գայանե Սարուխանյանի հիմնավորումն առ այն, որ մեկ դպրոցում տնօրենի տասը տեղակալ ունենալը շռայլություն չէ»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]