Չեխովի անվան դպրոցի տնօրենը կրկին հաղթող է դուրս եկել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ»-ը գրում է, որ Երևանի Չեխովի անվան թիվ 55 միջնակարգ դպրոցի տնօրեն Գայանե Սարուխանյանը կրկին հաղթող է դուրս եկել.
«Դպրոցի նախկին աշակերտներից մեկի մայրը հնարավոր բոլոր օղակները օգտագործում է տնօրենին պատասխանատվության ենթարկելու համար, սակայն` ապարդյուն»:
«Ժողովուրդ»-ը դեռևս 2013թ. ապրիլի 23-ին հրապարակել էր, որ Գայանե Սարուխանյանը ծեծի է ենթարկել դպրոցի արդեն նախկին աշակերտ Լիդիայի մայրիկին՝ Նատալյա Սարգսյանին՝ պատճառաբանելով, թե աշակերտուհին ոչ պատշաճ է հագնված եղել:
Իհարկե, տնօրենը հերքում էր և հայց է ներկայացրել դատարան` Ն. Սարգսյանից պահանջելով ներողություն խնդրել իր պատիվն ու արժանապատվությունը, գործարար համբավն արատավորող տեղեկություններ տարածելու համար: Սակայն Նատալյան էլ իր հերթին էր նույնաբովանդակ հայցով դիմել դատարան՝ դպրոցի տնօրենից պահանջելով 1 մլն դրամի փոխհատուցում:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում: