Հենրիխ Մխիթարյանը այսուհետ հանդես կգա «Adidas» խաղակոշիկներով. ՖՈՏՈՇԱՐՔ
Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը ներկայացրել է իր նոր` «Adidas Predator» խաղակոշիկները:
Լոնդոնի «Արսենալի» խաղացողը այսուհետ այս խաղակոշիկներով է հանդես գալու:
«Լիգան վերադառնում է, այսուհետ՝ Predator-ով», գրել է Մխիթարյանն իր ֆեյսբուքյան էջում:



