211652_close_icon
views-count43920 դիտում article-date 21:23 29-03-2018

Դատաբժշկական եզրակացությամբ պարզվել է, Երևանում 71-ամյա կինը հանկարծամահ չի եղել. սպանության հատկանիշով հարուցվել է քրեական գործ

[color=#EF2929]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով երեկ՝ մարտի 28-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին հաղորդում է ստացվել, որ դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն այս տարվա հունվարի 15-ին, ժամը 01:40-ի սահմաններում Սարյան փողոցի 26 շենքի բնակարաններից մեկում հայտնաբերված միայնակ բնակվող 71-ամյա Անահիտ Ալեքսանյանի մահվան փաստով նոր հանգամանքներ են ի հայտ եկել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատաբժշկական փորձագետի եզրակացության համաձայն Ա.Ալեքսանյանի մահը վրա է հասել մեխանիկական շնչահեղձությունից, որը պայմանավորված է կրծքավանդակի և պարանոցի փակ բութ վնասվածքով, ձախից 2-3-4-րդ և աջից 2-3-րդ կողոսկրերի միջին անրակային գծով աննուղակի կոտրվածքներով, թոքերի անոթների գերարյունությամբ, մանր և մեծ արյունազեղման ու ներծծման օջախներով, հեմոռագիկ կոմպոնենտով արտահայտված էմֆիզեմայով և այտուցով, դիստելեկտազի օջախներով, բրոնխոսպազմով, ենթալեզվային ոսկրի հարակից փափուկ հյուսվածքների ու վահանագեղձի անոթներից մի մասի լիարյունություն, բազմաթիվ մանր ու թարմ արյունազեղման օջախներով՝ թույլ բորբոքային ռեակցիայով, որոնք առկա են եղել Ա.Ալեքսանյանի մոտ կենդանության օրոք և վերջինիս բերել են մահվան: Գ. Շամշյանի տեղեկություններով փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ ՀՀ Քր. Օր-ի 104 հոդվածի 1-ին մասի (սպանություն) հատկանիշներով: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր