Վենգերը հիվանդության պատճառով չի ժամանել մամլո ասուլիսին
«Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը չի մասնակցել «Սթոք Սիթիի» հետ խաղից առաջ կայացած մամուլի ասուլիսին:
68-ամյա ֆրանսիացին ասուլիսը բաց է թողել հիվանդության պատճառով: Նրա փոխարեն լրագրողների հետ հանդիպմանը ժամանել է երկրորդ մարզիչ Սթիվ Բոուլդը:
«Արսենալ»-«Սթոք Սիթի» հանդիպումը կկայանա ապրիլի 1-ին՝ Երևանի ժամանակով 16:30-ին:


