Նախագահ Արմեն Սարգսյանը վերադարձել է Նյու Յորքից և պատրաստվում է երդմնակալությանը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀ չորրորդ նախագահի պաշտոնում ընտրված Արմեն Սարգսյանը տևական ժամանակ է՝ իրադարձությունների կիզակետում չէ, բայց պարզվում է՝ այս օրերին գտնվում է Հայաստանում:
Նրա գրասենյակի պատասխանատու Հասմիկ Պետրոսյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում նշեց, թե Արմեն Սարգսյանն այս օրերին զբաղված է ապրիլի 9-ին կայանալիք երդմանակալության արարողության նախապատրաստական աշխատանքներով, իսկ մինչ այդ էլ եղել է Նյու Յորքում, որտեղ ընդունելության է մասնակցել:
Հիշեցնենք, որ 4-րդ նախագահի երդմանակալության արարողությունը տեղի է ունենալու ապրիլի 9-ին՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում՝ Ազգային ժողովի հատուկ նիստում»:
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]