Նյու-Յորքից լավ քաղաք չկա. Ռաուլ
«Նյու-Յորք Կոսմոս» ակումբը ներկայացրել է թիմի աստղային նորեկ Ռաուլին:
«Ես միշտ ցանկացել եմ հանդես գալ ԱՄՆ-ում: Նյու-Յորքից լավ քաղաք չկա: Պելեն և Բեկենբաուերը այս ակումբի զարգացման գործում մեծ ներդրում ունեն: Ես իմ փորձը կփոխանցեմ երիտասարդ խաղացողներին, ինչպես նաև կօգնեմ նոր ենթակառուցվածք ստեղծել ակումբի երիտասարդական ակադմեիայում»,- ասել է իսպանացին: