2307 դիտում
19:40 28-03-2018
Ծաղիկներ խոնարհվեցին, մոմեր վառվեցին. հարգանքի տուրք Կեմերովոյի հրդեհի զոհերի հիշատակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ մարտի 28-ին, հայաստանյան բուհերը, երիտասարդական տարբեր կազմակերպություններ ներկայացնող հարյուրավոր երիտասարդներ Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան դիմաց ծաղիկներ խոնարհեցին, մոմեր վառեցին ի հիշատակ Կեմերովոյի առևտրի կենտրոնում տեղի ունեցած սարսափելի հրդեհի զոհերի։
Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի համակարգող Կարեն Ավագյանն իր ցավակցությունը հայտնեց ռուս ժողովրդին, ողբերգության զոհերի հարազատներին, տուժածներին։
Նա նշեց, որ Կեմերովոյում տեղի ունեցածը ցնցել է մարդկանց, հայ երիտասարդները արդեն մի քանի օր այցելում են Ռուսաստանի Դաշնության դեսպանատան մոտ՝ իրենց ցավը, կսկիծն ու նաև զորակցությունը հայտնելով բարեկամ ժողովրդին։
[b]Հայաստանի երիտասարդական հիմնադրամի
հասարակայնության հետ կապերի ծառայություն[/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
12801 դիտում
18:39 27-05-2015
Երուսաղեմից մոմեր եմ բերել, ողբերգական դեպքերից հետո վառում եմ զոհերի հիշատակին. Գագիկ Շամշյան
Այս բաժնից
736 դիտում
19:29 31-01-2025
Բորիս Սահակյանը նշանակվել է Պորտուգալիայում ՀՀ դեսպան
565 դիտում
19:17 31-01-2025
Ֆինանսների նախարարը հանդիպել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի օգնականի հետ
1105 դիտում
19:05 31-01-2025
ՊՆ-ն հորդորում է զերծ մնալ բանակի հեղինակությունը վարկաբեկող ֆիլմերի ստեղծումից և տարածումից