211652_close_icon
views-count12750 դիտում article-date 18:39 27-05-2015

Երուսաղեմից մոմեր եմ բերել, ողբերգական դեպքերից հետո վառում եմ զոհերի հիշատակին. Գագիկ Շամշյան

[url=http://www.barometer.am/news/numbers-and-facts/20150526/2075/]Barometer.am[/url]-ը գրում է. [b]Ինչպիսի՞ն էր Գագիկ Շամշյանը, երբ դեռ բոլորիս հայտնի Շամշյանը չէր: Ի՞նչ նախասիրություններ, երազանքներ կամ նպատակներ ուներ: Երբևէ կմտածեի՞ք, որ Ձեր անուն ազգանունը կասոցացվի հրատապի հետ:[/b] Ո՛չ, իմ մտքով երբևէ նման բան չի անցել: Մանկուց այլ բան էի երազում, բայց լրիվ այլ բան ստացվեց: Սակայն չեմ փոշմանում, որ այս ճանապարհը ընտրեցի: Սիրում եմ իմ աշխատանքը, ուրախ եմ, որ գնահատվել ու գնահատվում է: Ժամանակին աշխատել եմ "Առավոտ", "Չորրորդ իշխանություն" օրաթերթերում: Ներկայում աշխատում եմ "Արմենիա" հեռուստաընկերության "Սուր անկյուն" հաղորդաշարում` Վահե Ղազարյանի հետ, ինչպես նաև ԱԹՎ-ի` "Այսօր" լրատվականում Գագիկ Մկրտչյանի հետ եմ: Իմ լրագրողական գործունեության մեջ ինձ մեծ ճանաչում բերեց հենց հեռուստատեսությունը, քանի որ լսարանի մեծության ու ազդեցիկության առումով այն մրցակից չունի: "Արմենիայում" աշխատելու առաջարկ ստացել եմ Գագիկ Մկրտչյանից ու Վահե Ղազարյանից. իրենք են ինձ բերել այստեղ: Հաճույքով եմ աշխատում նրանց հետ, լավ թիմ ունենք: Հիմա կասեն` Սայաթ Նովայի նման սազն առել, գովում է: Իրավունք ունեմ գովելու, գոնե իմ նյութերի նկատմամբ գրաքննություն չկա: Հեռուստաընկերություններից դարձյալ կուզեի աշխատել "Երկիր Մեդիա"-յում` Գեղամ Մանուկյանի հետ: Ինչ վերաբերում է նպատակներին` դրանք իմ համար երեքն են, որոնցից մեկը կատարվել է: Մկրտվել եմ Երուսաղեմում` հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի աջակցությամբ, երկրորդ նպատակը ընտանիք կազմելն է, բայց, ինչպես ասում են, ինչքան մեծանում ես, այդ հարցում այնքան բծախնդիր ես դառնում, երրորդը` որ Հայաստանում ձևավորվի օպերատիվ լրատվություն և լրատվական դաշտը ընդդիմություն- դիմություն չխաղա: Եղել են դեպքեր, երբ ընդդիմության հանարահավաքներին, ընդդիմության մի քանի հայնտի "լաչառ" կանայք հարձակվում էին իշխանամետ լրագրողների վրա, ես նրանց հետ "քյալա" էի տալիս: Նույնը, երբ իշխանամետներն էին հարձակվում ընդդիմադիր լրագրողների վրա: Լրագրողը պետք է իր աշխատանքը կատարի անկողմնակալ: shamshyan.com-ում ես հաճախ եմ նյութեր տալիս, թե ինչ տաժանակիր, տիտանական աշխատանք են տանում փրկարարները, որոնց աշխատավարձը գռոշներ է` համեմտած մյուս երկրների փրկարարների, նույնը կարելի է ասել ճանապարհային ոստիկանների և քաղծառայողների մասին: Հաճախ են ինձ ասում` "Գագո՛, լավ էլ գովում ես փրկարարներին ու միլիցեքին": Ոնց չգովեմ, երբ հղի կնոջը ձմեռվա բքին, երկու-երեք կիլոմետր ձյունը մինչև գոտկատեղերը պատգարակով տեղափոխում են: Բայց նույն ոստիկանները, երբ լկտի պահվածք են ցուցաբերում, ես դա էլ եմ հրապարակում ու ցավ եմ ապրում, որ որոշ ԶԼՄ-ներ, երբ վատ բան եմ գրում, դա վերցնում, տարածում են, բայց երբ ոստիկանը լավ գործ է անում, դա չեն լուսաբանում: [b]Ձեզ կարելի է նմանեցնել հայտնի ֆիլմերի գլխավոր հերոսներին` "Человекпаук", "Бетмен": Նրանք էլ են միշտ հայտնվում ճիշտ ժամանակին, ճիշտ տեղում: Ինչպե՞ս է դա Ձեզ հաջողվում:[/b] Հանրությանը դա շատ է հետաքրքում: Ասում են` ոնց իմացավ Շամշյանը: Ասեմ` ինձ ժողովուրդն ավելի շատ է զանգում: Ճանապարհատրանսպորտային պատահարներից մինչև լավ առիթներ, քաղաքացին ինձ է զանգում, ասում` Շամշյան ջան, կգաս նկարես: Երբ Քարդաշյանն իր ընտանիքի հետ եկավ Հայաստան, այդ օրերին Կոտայքի մարզում գետը երկու-երեք գյուղ էր հեղեղել: Գիշերը գյուղացիները զանգեցին հայտնեցին` ես էլ գնացի: Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանն էլ էր գյուղացիների կողքին: Նախկին մարզպետը, նա ժողովրդի կողմից ավելի հայտնի է որպես "Բուլկի Արամ", երբ արտակարգ դեպք էր տեղի ունենում, երբեք չէր գալիս դեպքի վայր, գյուղացու կողքին կանգներ, կաբինետում, փափուկ "կռեսլոյի" վրա նստած էր հետևում աշխատանքներին: Բայց Կարապետ Գուլոյանը, քանի անգամ արտակարգ դեպք է եղել, եկել է: Ինձ ասում են մանրամասն գրում ես` դեպքի վայր է ժամանել ՃՈ այսինչ քննիչը: Դա ես դիտավորյալ եմ տալիս, որ հանրությունը իմանա` իրականում էս մարդիկ են եղել դեպքի վայրում: Երբ ոստիկանապետ դարձավ Վլադիմիր Գասպարյանը, շատ բան փոխվեց դեպի լավը: Ալիկ Սերգեևիչի ժամանակ, ոստիկանության հաղորդագրության մեջ գրում էին, թե ոստիկանապետը, քննչականի պետը, մարզի ոստիկանապետն են եկել դեպքի վայր: Այնինչ, շարքային ոտիկանն էր գալիս, մեքենան ձորից հանում: Իսկ Վլադիմիր Գասպարյանի ոստիկանապետ նշանակվելուց հետո լավ էլ բոլորը գալիս են: Ես դրա համար եմ նշում այդ անունները: Շարունակությունը` [url=http://www.barometer.am/news/numbers-and-facts/20150526/2075/]Barometer.am[/url]-ում:

Նմանատիպ նյութեր