Դիեգո Կոստա. Մենք տեսանք, որ Արգենտինան առանց Մեսիի ոչինչ է. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Իսպանիայի հավաքականի հարձակվող Դիեգո Կոստան ընկերական խաղում Արգենտինայի հավաքականին ջախջախելուց (6:1) հետո անդրադարձել է Լիոնել Մեսիի հասցեին քննադատություններին:
«Արգենտինայում սիրում են Մեսիին քննադատել: Այսօր նրանք տեսան, թե ինչ է իրենից ներկայացնում իրենց հավաքականն առանց Մեսիի. ոչինչ:
Արգենտինացիները պետք է աղոթեն Մեսիի համար, նրանք պետք է երախտապարտ լինեն նրան:
Եթե նրանք Մեսի չունենային, ինչպե՞ս էին յոլա գնալու», ասել է Կոստան: