Ամերիկայի Գավաթ. Արգենտինան առանց Մեսիի հաղթեց Չիլիին. տեսանյութ
ԱՄՆ-ում մեկնարկած Ամերիկայի գավաթի 1-ին տուրի կենտրոնական խաղում ուժերը չափեցին մրցաշարի գործող չեմպիոնն ու փոխչեմպիոնը` Չիլին և Արգենտինան:
Բավական դիտարժան այս խաղում ավելի ուժեղ էին արգենտինացիները, որոնք հաղթեցին 2:1 հաշվով: Նշենք, որ Արգենտինայի հավաքականի կազմում վնասվածքի պատճառով բացակայում էր Լիոնել Մեսին:
Այս խմբի մյուս խաղում Պանաման Պերեսի դուբլի շնորհիվ 2:1 հաշվով հաղթեց Բոլիվիային:
[b]Ամերիկայի Գավաթ, 1-ին տուր, D խումբ
[/b]Արգենտինա – Չիլի՝ 2:1
Անխել Դի Մարիա, 51, Էվեր Բանեգա, 59 – Խոսե Ֆուենսալիդա, 90+3